Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo 1
A A
Պաշտոնական

Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

Հոկտեմբերի 23-ին Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանի հետ:

Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին համաժողովին բարձրաստիճան մասնակցության համար: Տիգրան Ավինյանն իր հերթին շնորհավորել է Վրաստանին հաջողված համաժողով կազմակերպելու կապակցությամբ:

ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները անկախությունից ի վեր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և դրանց զարգացման դինամիկան դրական է: 

Տիգրան Ավինյանը ու Դավիթ Զալկալիանին կարևորել են վերջերս տեղի ունեցած Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, ինչը կարևոր ազդակ է հանդիսացել երկու բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման համար: 

Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի ու Վրաստանի համագործակցությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կայունությանը, առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը, հումանիտար ու մշակութային հարցերին, զբոսաշրջության զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելուն, ինչպես նաև մուտքի ընթացակարգերի պարզեցմանը: