Բացել լրահոսը Փակել լրահոսը
72789060_2729067413794526_422208732739403776_n
A A
Հասարակություն

Ստեղծվեցին լուրջ նախապայմաններ՝ ձերբազատվելու համակարգային կոռուպցիայից․ Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

«Նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծվեցին նախապայմաններ՝ առաջին հերթին դուրս գալու այն իրավիճակից, որում գտնվում էր Հայաստանը որպես համակարգային կոռուպցիայով երկիր», -այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքերով՝ 2003-ից սկսած՝ լճացում կար․

«Ստեղծվեցին լուրջ նախապայմաններ՝ ձերբազատվելու համակարգային կոռուպցիայից։ Ինչպիսին կլինի, դժբախտաբար, ուսումնասիրություններ չեն արվել, բայց այն,  ինչ ասվեց, և որոշակի քայլեր, որոնք արվեցին, ցույց են տալիս, որ կա քաղաքական կամք՝ ի տարբերություն նախորդ իշխանության, որի քաղաքական կամքը դրսևորվում էր միայն իրավական ակտեր ընդունելով, և այդ ակտերը մնում էին հիմնականում թղթի վրա»։

Փորձագետն ասում է՝ 2020 թվականի հունվարին կհրապարակվի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի 2019 թվականի համաթիվը, և մենք կտեսնենք՝ առաջընթաց կա՞, թե՞ ոչ․

«Վարչական, ոչ տնտեսական հիմքերը համակարգային կոռուպցիայի, եթե ոչ վերացած, էապես թուլացած են, այսինքն՝ համակարգային կոռուպցիայի հիմքում Հայաստանում ընկած էր 3 կարևոր հանգամանք, որից երկուսի դեպքում ես կարող եմ ասել, որ որոշակի քայլեր արվում են։ Առաջինը տնտեսության մոնոպոլիզացիան է, երկրորդը քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճումն է, որից մենք կարծես թե ձերբազատվում ենք։ Երրորդը իշխանության ճյուղերի միջև զսպիչների, իրարից տարանջատման խնդիրն է։ Առաջին հերթին դատական իշխանության  մասին է խոսքը, որովհետև այստեղ ես որոշակի խնդիր տեսնում եմ»։

Թե ինչպե՞ս է պետք ավելի համակարգված ձևով հակակոռուպցիոն քաղաքականություն վարել, Հոկտանյանն ասում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը և լուրջ պայքարը սկսվում է, երբ գիտակցում են, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը հանդիսանում է տնտեսական, քաղաքական և սոցիալական բարեփոխումների ածանցյալ։