Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tarxanov
A A
Սպորտ

Ալեքսանդր Թարխանովը հերքել է իր պաշտոնանկության մասին լուրը

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը «զառանցանք» է որակել իր պաշտոնանկության մասին տարածված լուրերը։

Նախօրեին ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ 65-ամյա մասնագետը հեռացվել է հայկական թիմից՝ ցածր արդյունք ցույց տալու համար։

«Ես չգիտեմ, թե որտեղից է հայտնվել այդ լուրը։ Իմ մոտ ամեն ինչ նորմալ, ես շարունակում եմ աշխատել «Փյունիկում», - ասել է Թարխանովը։

Նշենք, որ «Փյունիկը» Հայաստանի առաջնությունում կայացած 11 տուրից հետո վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը։

Ի դեպ․ այդ տուրի «Փյունիկ» - «Ուրարտու» խաղից հետո, որը ավարտվել էր հյուրերի հաղթանակով (1:2), տանտերերի երկրպագուները հենց մարզադաշտում պահանջել էին ռուսաստանցի մարզչի հրաժարականը։