Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱրսԲաբ
A A
Հասարակություն

Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ բողոքը կքննվի այսօր

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ հանրային կապերի վարչության նախկին պետ, իրավաբան Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ փաստաբանների բողոքը կքննվի այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Մեզ չհաջողվեց այլ մանրամասներ ճշտել Բաբայանի գործով։ 

Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ: 

Առերևույթ կատարված նոր հանցագործության դեպքի հիման վրա՝ ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով Բաբայանը ձերբակալվել էր: