Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանն ընդամենը «այսբերգի» երևացող կողմն է․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր Գլխավոր դատախազության առջև լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար դիմում է պատրաստել, որը անձամբ է ուզում հանձնել Դատախազությանը։

Նրա կարծիքով՝ «Իմ քայլ»ը խմբակցության դիմումը հաղթելու շանս չունի, իսկ ճգնաժամը երկար սպասել չի կարող։

 «Դատախազությունը պետք է քրեաիրավական գնահատական տա այն գործողություններին, ինչի մասին ես երեկ հայտարարել եմ։ Պետք է գնահատական տրվի այն հանցագործությանը, որին կամա, թե ակամա մասնակից է եղել ԱԺ նախագահը, որին մասնակցել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ՀՀԿ կուսակցությանը տալով մանդատ։ Կարծում եմ՝ սա անհետևանք չպետք է մնա։ Սա մի քայլ է, որ հնարավորություն կտա արմատապես լուծելու այն ճգնաժամը, որը առաջացել է, և այն կապ չունի Հրայր Թովմասյանի անձի հետ։ Հրայր Թովմասյանը ընդամենը «այսբերգի» երևացող կողմն է, այն խորքային պատճառները, որոնք առաջացել են, և ստեղծվել է այս ճգնաժամը, շատ ավելի լուրջ քննության առարկա է»։ 

Նա նաև նշեց, որ ՄԻԵԴ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումը ինքնին արդեն սահմանը հատելու նշան է, որովհետև Սահմանադրական դատարանը, բացի բուն սահմանադրական արդարադատությունը ապահովելուց, նաև երկրի սուվերենությունը պաշտպանելու պարտականություն ունի։

«Երկրի պետականության համար այսպիսի կարևորության գործով ՄԻԵԴ դիմելը հարված է Հայաստանի սուվերենությանը, և Սահմանադրական դատարանը իր գործողությամբ ուղղակի հարված է հասցրել ինքնիշխանությանն ու սուվերեն ընթացքին, և Սահմանադրական դատարանի կողմից այս քայլը պետք է համարժեք գնահատականի արժանանա։ Եվ մենք պետք է արագ գործողությունների ճանապարհային քարտեզ սահմանենք»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում