Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուրերին, թե հրդեհ է ծագել երեկվա հրավառության հետևանքով:

«Կարծես թե, երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։

Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին, էս պահին կարող եմ տեղեկացնել, որ հրավառության ժամանակ ԱԻՆ-ի ստորաբաժանումները հսկողություն են իրականացրել տեղերում, եւ ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով»,- գրել է Կարապետյանը։