Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը 20 տարեկան է (տեսանյութ)

Երևանի Պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր տոնում է հիմնադրման 20 ամյակը։ Կազնակերպված միջոցառմանը ներկա էին ֆակուլտետն ավարտած ոլորտի առաջատարներն ու ուսանողները։ ԵՊՀ դեկան Նաղարշ Մարտիրոսյանը ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներին և գործընկերներին պարգևատրեց պատվոգրերով և մեդալներով։ 

Դեկանը շնորհավորելով շրջանավարտներին օրվա առթիվ, նշեց, որ հոբելյանական միջոցառումները սկսվել են դեռևս հոկտեմբերի 16-ին ՝ հայ մամուլի օրը: Այդ օրը խոնարհումի և հիշատակի ոգեկոչման արարողություններով ծաղիկներ խոնարհեցին առաջին տպագրիչ Հարություն Շմավոնյանի հուշարձանին և խնկարկություն կատարեցին ֆակուլտետի հիմնադիր դեկան Գառնիկ Անանյանի շիրիմին։

«ֆակուլտետը թեև 20 տարեկան է, բայց այն հիմնադրվել է 70 տարի առաջ՝ 1949 -50 ուս տարում և առաջին «հունձքը» իսկապես որ բեղուն է եղել։ Ժուռնալիստիկայի առաջին շրջանավարտների թվում էին հայտնի հրապարակախոսներ Վարդգես Պետրոսյանը, Արտաշես Քալանթարյանը և այլք։ Մեր շրջանավարտները առանցքային դեր են ունեցել ազգային ազատագրական շարժման տարիներին։ Ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտների թվում շատ անուններ կան, որոնց հիշելու դեպքում ժամանակը չի բավականացնի»,- նկատեց ֆակուկտետի դեկանը։

Նույն ֆակուլտետն ավարտած Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը կարևորելով մամուլի ազատության դերը, շնորհակալություն հայտնեց նրանց, որոնք, չնայած բազում դժվարությունների՝ պահպանել են խոսքի ազատությունը։

«Այսօր մեր խոստումի օրն է նաև, մենք շարունակելու ենք ջանք գործադրել ֆակուլտետի զարգացումը և շարունականաբար արդիականացումը ապահովվելու համար։ Ինչպես նաև, շարունակելու ենք ձայն բարձրացնել ի պաշտպանություն խոսքի ազատության, առանց միամիտ ակնկալիքի, որ այս պայքարը կարող է մի օր վերջանա։ Հայաստանում մեդիա ազատությունը հարյուր տոկոսով ապահովված է։ Չնայած ֆեյք նյուզերին և ապատեղեկատվությանը, որոնք հայտնվում են մեր էկրաններին և տանում ծուռ հայելիների աշխարհ, խոսքի ազատությունը անվիճարկելի և անառարկելի արժեք է, որը պետք է պաշտպանվի և չսահմանափակվի»,- ընդգծեց նա։