Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Քաղաքական սկանդալ Տոկիոյի օլիմպիական խաղերի շուրջ

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին քննադատել է Միջազգային օլիմպիական կոմիտեին այն բանի համար, որ առաջարկել է 2020թ օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները տեղափոխել Սապորո քաղաք։ ՄՕԿ-ն իր այդ առաջարկը բացատրել է ամռանը Տոկիոյում տիրող շոգ եղանակների հետ:

«Դա անսպասելի հայտարարություն էր: Եթե պետք է ավելի զով վայր, ապա ինչո՞ւ մրցումները չանցկացնել հյուսիսային տարածքներում», - ասել է Յուրիկո Կոիկեն:

Տոկիոյի նահանգապետի՝ հումորով արված հայտարարությունն իր հերթին դուր չի եկել Ճապոնիայում Ռուսաստանի լիազոր դեսպանին, որը անմիջապես արձագանքել է և պատասխան տվել․ 

«Ի տեղեկություն Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեի՝ Ճապոնիայում շատ տարածքներ կան զով եղանակներով, սակայն ռուսական Հարավային Կուրիլները չեն մտնում դրանց մեջ», - նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

Նշենք, որ Ճապոնիայում «Հյուսիսային տարածքներ» անվանում են Կուրիլյան կղզիների հարավային մասը, որը ճապոնացիներն առ այսօր չեն համարում ռուսական տարածքներ:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաքում օլիմպիական խաղերը կկայանան 2020 թվականին, հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: