Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Մանուկյան
A A
Քաղաքականություն

Հեղափոխությունը կիսատ կմնա, եթե․․․ պարզաբանում է Արամ Մանուկյանը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի համոզմամբ՝ կուսակցական համակարգի ուժեղացումը կախված է ցանկացած երկրի քաղաքական և սոցիալական իրավիճակից։

Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով լսումների ժամանակ ասաց նա։

«Պետք է արձանագրենք, որ Հայաստանի սոցիալական ծանր վիճակի գոյությունը միշտ խոչընդոտել է կուսակցությունների առավել զարգացմանը։ Մի երկրում, որտեղ ՀՆԱ-ի արդյունքը գտնվում է 15 ընտանիքի ձեռքում, և 35 % աղքատություն կա, այդպիսի երկրում կուսակցական լայն, կայացած, ժողովրդավար համակարգ դժվար է ակնկալել։ Ուստի մեր խնդիրը պետք է լինի կուսակցության համակարգ ստեղծելը, այլ բարելավելը և կուսակցությունների կուսակցականությունը»,-ելույթի ժամանակ նշեց Արամ Մանուկյանը։

ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ քաղաքացուն պետք է ազատել ֆինանսի և վարչական գործոնների ազդեցությունից և նրան հնարավորություն տալ ընտրել ոչ թե մարդուն, այլ նրա առաջարկած ծրագիրը։

«Մեր ընտրությունների ժամանակ մեծ մաս են կազմում մարդկային, ֆինանսական շփումները, բարեգործությունը, նվեր տալը և վարչական լծակների կիրառումը: Սոցիալական այն վիճակում, որի մեջ գտնվում ենք, այս լծակները գործուն մեխանիզմ և միջոցներ են: Մեր քննարկումների արդյունքը պետք է լինի քաղաքացուն ազատագրել այդ ճնշումներից: Քաղաքացուն պետք է հնարավորություն տալ ընտրել գաղափարներ, ծրագրեր։ Սա է այս քննարկման իմաստը»,- ասաց նա և հավելեց, որ նույնիսկ հեղափոխությունից հետո այս գաղափարը չաշխատեց։

Ըստ պարոն Մանուկյանի՝ եթե իշխանությունը այդ ճանապարհով չգնա, ապա նրանց հեղափոխությունը կիսատ կմնա։ Արամ Մանուկյանի համոզմամբ՝ համամասնական ընտրության համակարգը զերծ կպահի այդ խնդիրներից։