Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sporting
A A
Սպորտ

Պորտուգալիայում 3-րդ լիգայի թիմը դուրս է թողել երկրի գավաթակրին (տեսանյութ)

Պորտուգալիայի առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկը՝ Լիսաբոնի «Սպորտինգը», անակնկալ պարտություն է կրել ֆուտբոլի գավաթի խաղարկության 1-ին փուլում և ժամանակից շուտ ավարտեց ելույթները: 

Գործող գավաթակրին տիտղոսից զրկել է 3-րդ լիգայում հանդես եկող «Ալվերկա» թիմը: Համանուն քաղաքում կայացած խաղի 10-րդ րոպեին տանտերերը բացել են հաշիվը, իսկ 56-ին կրկնապատկել այն: Հյուրերն մնացած ժամանակում այդպես էլ չեն կարողացել գոլ խփել և պարտություն են կրել 0:2 հաշվով:

Ինչպես վկայում է վիճակագրությունը, Լիսաբոնի «Սպորտինգը» Պորտուգալիայի գավաթի խաղարկությունում 6-րդ անգամ է պարտություն կրել մեկնարկային խաղում: Վերջին անգամ «Լիսաբոնի առյուծների» հետ նման բան տեղի էր ունեցել յոթ տարի առաջ, 2012 թվականին, երբ առաջին խաղում 2:3 հաշվով զիջել էին «Մորեյրենսեին»: