Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ընթանում են խորհրդարանական լսումներ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ` մեկնարկել են խորհրդարանական լսումներ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով։

Հիշեցնենք, որ խորհրդարանական խմբակցությունները դեռևս ամռան վերջին էին սկսել քննարկումները Ընտրական օրենսգրքի ու «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ։

Փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով՝ այսօր կքննարկվեն նախորդ 2 ամիսներրի կատարած աշխատանքները։