Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կրակոցներ Երեւանում. ավտոմեքենաներ են վնասվել. Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքի բակում կրակոցներ են հնչել, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ։ Կրակոցների արդյունքում վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի 34 VT 581 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 OA 816 համարանիշի ավտոմեքենաների կողային ապակիները։ Այս պահի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել, թե արդյո՞ք հիվանդանոցներ վիրավորում ստացած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ։ Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։