Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess deli
A A
Սպորտ

Շախմատի Մ-20 ԱԱ. Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը հետապնդողների խմբում են

Նյու Դելիում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությոնում  այսօր կայացան 3-4-րդ տուրերի պարտիաները:

Տղաների մրցաշարում հանդես եկող Հայաստանի շախմատիստներից Արամ Հակոբյանը մեկ պարտիայում հաղթել է, իսկ մյուսում ոչ-ոքի խաղացել: Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանն իրենց երկու պարտիաներն էլ ավարտել են ոչ-ոքի:

Չորս տուրից հետո Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը 3-ական միավորով բաժանում են 4-17-րդ տեղերը: Արթուր Դավթյանը 2,5 միավորով զբաղեցնում է 34-րդ տեղը:

Աղջիկների առաջնությունում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը 3-րդ տուրում պարտություն է կրել, իսկ 4-րդում ոչ-ոքի խաղացել: Նա ունի 2,5 միավոր և ընթանում է 22-րդ հորիզոնականում:

Վաղը կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Շանթ Սարգսյանը սևերով կհանդիպի ղազախստանցի Ժանդոս Աղմանովի հետ, իսկ Արամ Հակոբյանը սպիտակներով կմրցի իսպանացի Միգել Սանթոս Ռուիսի հետ: Արթուր Դավթյանի մրցակիցը հնդիկ Անանդ Սաուրաբն է: Մարիամ Ավետիսյանը հաջորդ տուրում ուժերը կչափի չին միջազգային վարպետ Յուքսին Սոնի հետ: