Բացել լրահոսը Փակել լրահոսը
_109266979_trump_letter_erdogan_3_getty
A A
Քաղաքականություն

Էրդողանն աղբամանն է նետել Թրամփի նամակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն ուղարկվել էր Սիրիայի քրդական տարածքներում թուրքական բանակի հարձակումից առաջ, Էրդողանը նետել է աղբամանը, հայտնում են BBC-ի թուրքական ծառայության աղբյուրները:
 
Սպիտակ տան ղեկավարի հոկտեմբերի 9-ին ուղարկված գաղտնի ուղերձի տեքստը հրապարակվել է միայն մեկ շաբաթ անց: Նրա իսկությունը Ամերիկյան Էն-բի-սի հեռուստաալիքին հաստատել են Սպիտակ տանը։
 
Նամակը լի է Դոնալդ Թրամփի թվիթներին բնորոշ խոսակցական արտահայտություններով։