Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132767
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արթուր Դավթյանը կախվածություն ունի հանցավոր ռեժիմից․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)

«Սահմանադրական դատարանի կազմը լեգիտիմ չէ, բացի ընտրված վերջին 2 դատավորներից։ Անդամները ոչ միայն պետք է հեռացվեն պաշտոնից այլև ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասում է «Հելսինկյան ասոցացիա» հկ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

ՍԴ հարցով ամենաօպտիմալ, արագ և իրավական ճանապարհն առաջարկել է Վահե Գրիգորյանը։

«ՊԵտք է ԱԺ ներկայացվեին ՍԴ դատավորների թեկնածությունները և խորհրդարանն ընտրեր կամ չընտրեր նրանց։ Մենք պիտի ունենայինք նոր կազմով համալրված Սահմանադրական դատարան։ ՄԵնք նման դատարան  չունենք»

Նինա Կարապետյանցը վստահ է՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությունն ուղղված ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն, ի սկզբանե չէր կարող ընդունվել Սահմանադրական դատարանի դատավորների կողմից։ Նրա կարծիքով, այդ դատավորներին ինչ-որ ուժեր վստահել են «ֆոր պոստ», որն անդամները պարտավոր են պահել կյանքի գնով։

«Իրենք շատ լավ հասկանում են, որ այս թավիշը մի օր ավարտվելու է, հավերժ թավիշ լինել չի կարող և այն պահին, երբ որ ավարտվեց թավիշը, իրենք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն իրենց արած գործողությունների համար»։

Նինա Կարապետյանցն անդրադարձավ նաև ՀՀ Դատախազությանը, ասելով, որ որևէ ակնկալիք չունի այս Դատախազությունից։
«Էս դատախազությունը, նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս ամենի մասին իմացել է շատ վաղուց։ Ինքը եղել է այս հանցավոր ռեժիմի անբաժանելի, անքակտելի մասը։ Ես ունեմ բոլոր հիմքերն ասելու, որ նա մինչև հիմա կախվածություն ունի հանցավոր ռեժիմից։ Եթե ինքը ժամանակին արձագանքեր ապօրինի հարստացումների, փողերի լվացումների, խաղաղ պայմաններում սպանված զինվորների հետ կապված, եթե ինքն իր տեղում լիներ՝ գոնե դատախազական վերահսկողություն կլիներ։ Էս գործերով էնպիսի ծածկադմփոցներ են արվել անձամբ իր գիտությամբ»,- ասաց իրավապաշտպանը։