Բացել լրահոսը Փակել լրահոսը
72380603_2757546574276318_4938845308135145472_n
A A
Քաղաքականություն

Ովքեր են հրավիրվել Ապրիլյան քննիչ հանձնաժողով․ Անդրանիկ Քոչարյանը անուններ է տալիս

Ազգային ժողովում այսօր տեղի է ունենալու 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այս մասին լրագրողներին ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա լրագրողներին նաև ասաց, որ այսօր հանձնաժողովին հրավիրել են ՀՀ Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին։

Նշենք, որ վերջինս այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ այսուհետ լրագրողներին տեղեկացնելու է, թե ում են հրավիրելու։ Հարցին, թե Արշակ Կարապետյանը գալո՞ւ է նիստին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովը մերժման վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացել։

Նիստը տեղի կունենան այսօր ժամը 14։00-ին։ Անդրանիկ Քոչարյանին լրագրողը հիշեցրեց, որ նախկինում ասվել է, որ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդգրկվելու է հանձնաժողովում, հարցին, թե ընդգրկվե՞լ է՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց․

«Վաղարշակ Հարությունյանը մի քանի անգամ իր խորհրդատվական աջակցությունը հանձնաժողովին ցուցաբերել է, շնորհակալ եմ նրան դրա համար։ Ըստ անհրաժեշտության, խորհրդատվական ծառայություն մատուցելու ցանկություն հայտնել է Հրթիռահրետանային զորքերի վարչության առաջին պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը, այդպիսի ցանկություն հայտնել է նաև հետախուզության ոլորտի մասնագետ, որի անունը չեմ ուզում հնչեցնել, այդպիսի ցանկություն պարբերաբար հայտնել է նաև գեներալ-լեյտենատ Նորայր Տեր-Գրիգորյանցը, հետո փոշմանում է, հետո նորից ցանկանում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ես ունեմ նամակագրությունը նրա հետ, վերջին անգամ ինքը զանգահարեց ինձ, ասաց գնում է Սիրիա, չի կարող գալ, այսօր տեսնում եմ, որ հարցազրույց է տվել ու չգիտես ինչու, իրեն թվում է, թե ապրիլյան հանձնաժողովը ինկվիզիցիա է, երբ որ բազմիցս ասել ենք, որ ապրիլյան հանձնաժողովն ուսումնասիրում է այդ ժամանակվա թերությունները, եթե կան, ու դրանց վերացման ուղենիշները պետք է նշվեն, իսկ եթե կան անուններ, եզրակացության մեջ պետք է նշվեն նաև նրանց անունները: Հիմա, ովքեր են Տեր-Գրիգորյանցին՝ մեր հարգարժան գեներալին այդպիսի վախեր ներշնչում, ես լավ հասկանում եմ, որովհետև ինչքան հրավիրյալների թոփ տասնյակին մոտենանք, այնքան վախերը դեպի հարգարժան գեներալներ շատ են ուղղվելու, որպեսզի նրանք մտահոգություններով հանդես գան: Մտահոգվողները Տեր-Գրիգորյանցը կամ մեր մյուս հարգարժան գեներալները չեն, մտահոգվողները պետք է լինեն այն զինվորականները, որոնց աշխատանքի մեջ եղել են թերացումներ, որոնք ունեցել են անդառնալի հետևանքներ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։: