Բացել լրահոսը Փակել լրահոսը
72486786_2416431301941465_7571685841408360448_n
A A
Տնտեսություն

Մանրամասներ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» տեղի ունեցած վթարից

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Վթարը վերացվել է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:
Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։

Վթարի պատճառներն ուսումնասիրվում են:
Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ: