Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess patani
A A
Սպորտ

Շախմատի Մ-20 ԱԱ. Շանթ Սարգսյանն ու Մարիամ Ավետիսյանը միայն հաղթանակներ են տարել

Հնդկաստանի մայաքաղաք Նյու Դելիում մեկնարկած շախմատի Մ-20 տարեկանների 2019թ աշխարհի առաջնությունում արդեն կայացել են երկու տուրի պարտիաները:

Տղաների մրցաշարում հանդես եկող մեր երեք շախմատիստներից առավել հաջող է մեկնարկել Շանթ Սարգսյանը, որը տարել է երկու հաղթանակ և այժմ անհատական գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 18-ամյա երևանցի գրոսմայստեր Արամ Հակոբյանն ու միջազգային վարպետ Արթուր Դավթյանը վաստակել են 1,5-ական միավոր և առայժմ կիսում են 10-30-րդ տեղերը:

Աղջիկների առաջնությունում հանդես եկող ՖԻԴԵ-ի վարպետ, 19-ամյա Մարիամ Ավետիսյանը, մեկնարկում նույնպես երկու հաղթանակ է տարել և այժմ 10 այլ շախմատիստուհիների հետ կիսում է 1-11-րդ տեղերը:

Վաղը կկայանան 3-րդ և 4-րդ տուրի պարտիաները: Նշենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Տղաների հաղթողը կստանա 3000 եվրո պարգևավճար, իսկ աղջիկներինը՝ 2000 եվրո: