Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess men
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը վստահ հաղթեց Ալեքսեյ Դրեևին (տեսանյութ)

Լևոն Արոնյանը Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss 2019 մրցաշարում տարավ հերթական հաղթանակը:

Այսօր կայացած 6-րդ տուրում մեր շախմատիստը հանդես եկավ սպիտակ խաղաքարերով և արդեն 26-րդ քայլում պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսեյ Դրեևին:

Լևոն Արոնյանը վաստակեց 4,5 միավոր և մոտեցավ առաջատար Ֆաբիանո Կարուանային, որն այս տուրում նույնպես հաղթանակ տարավ և իր միավորների քանակը հասցրեց 5-ի:

Վլադիմիր Հակոբյանը պարտություն կրեց, իսկ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց: մեր մյուս շախմատիստները դեռ շարունակվում են իրենց հանդիպումները: