Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-KY3hebnG7S
A A
Պաշտոնական

Կոնգրեսը դատապարտում է թուրքական ներխուժումը

Ամերիկայի հայկական համագումարը հորդորում է անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ կանխելու սարսափելի վայրագությունները․

Միացյալ Նահանգների Սենատը և Ներկայացուցիչների պալատը դատապարտեցին Թուրքիայի ներխուժումը հյուսիսային Սիրիա և կոչ արեցին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամաբ` անմեղ բնակչության դեմ իր բռնությունների համար, որոնցով մասնավորապես թիրախավորվում են տարածաշրջանում քուրդ բնակչությունը և ազգային փոքրամասնությունները, օրինակ՝ հայեր, ասորիներ, եզդիներ և այլ խոցելի փոքրամասնություններ՝ հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը:

Այսօր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Պելոսին (Դեմոկրատ,Կալիֆոռնիա) և Սենատոր Լինդսի Գրեհմը (Հանրապետական, Հարավային Կարոլինա) քննարկեցին երկու կողմերի համագործակցության անհրաժեշտությունը՝ հավելյալ միջոցներ ձեռնարկելու համար:

«Մենք պետք է կազմենք ամենաուժեղ երկկուսակցական, երկպալատական պատժամիջոցների փաթեթ, որը նման կլինի երկկուսակցական օրինագծին, որ Ներկայացուցիչների պալատն առաջ է տանում»,- ասաց խոսնակ Պելոսին:

«Ես կաշխատեմ երկու կուսակցությունների հետ, երկպալատական ոճով՝ պատժամիջոցներ մշակելու և արագ շարժվելու համար՝ գնահատելով Նախագահ Թրամփի պատրաստակամությունը աշխատել Կոնգրեսի հետ»,- ասաց սենատոր Գրեհմը:

Անցյալ շաբաթ մի շարք միջոցներ քննարկվեցին և առաջարկվեցին երկու կոնգրեսական պալատներում: Սենատորներ Լինդսի Գրեհմը (Հանրապետական, Հարավային Կարոլինա) և Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ) ներկայացրեցին օրինագծի շրջանակ, որը ֆինանսական և մուտքի արտոնագրի սահմանափակումներ է դնում թուրքական իշխանությունների Ամերիկայում գտնվող ակտիվների վրա, պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի հետ ռազմական գործարքների ու Թուրքիայի էներգետիկ ոլորտի նկատմամբ և արգելում է ԱՄՆ ռազմական օժանդակությունը: Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը (Դեմոկրատ, Նյու Յորք) և ավագ անդամ Մայքլ ՄքՔոլը (Հանրապետական, Տեխաս) ներկայացրեցին H.Res.625 օրենքի նախագիծը՝ պատժամիջոցներ կիրառել պաշտպանության ոլորտում ներգրավված թուրք պաշտոնյաների և բանկերի նկատմամբ:

«Մեր կողմից առաջարկվող պատժամիջոցները Էրդողանին պատասխանատվության կենթարկեն միջազգային անվտանգության այս ցնցող խաթարման համար»,- ասաց հանձնաժողովի նախագահ Էնգելը:

«Թուրքիայի ռազմական գործողությունն արդեն հանգեցրել է քաղաքացիական կորուստների և սպառնում է գլոբալ անվտանգությանը` ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան ԻԼԻՊ-ին վերածնունդ ապրել: Այն պետք է անհապաղ դադարեցնի իր ներխուժումը»,- ասաց հանձնաժողովի ավագ անդամ ՄքՔոլը:

Հանրապետական համաժողովի նախագահ Լիզ Չենին (Հանրապետական, Վայոմինգ) նույնպես առաջնորդություն ստանձնեց դատապարտել Թուրքիային հյուսիսային Սիրիայում իր բռնությունների համար: ԱՄՆ-ի գրեթե 30 Կոնգրեսականներ աջակցում են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրենքի նախագծին:

Համաժողովի նախագահ Չենիին միանում են Ներկայացուցիչների պալատի փոքրամասնությունների ղեկավար Քևին ՄքՔարթին (Հանրապետական, Կալիֆոռնիա), Ներկայացուցիչների պալատի փոքրամասնությունների ներկայացուցիչ, Կոնգրեսական Սթիվ Սքալիսը (Հանրապետական, Լուիզիանա), Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովի ավագ անդամ Մակ Թորնբերին (Հանրապետական, Տեխաս) և Հանրապետական Կոնգրեսականներ՝ Ջոդի Արինգթոնը (Տեխաս), Դոն Բեյքընը (Նեբրասկա), Ջիմ Բենքսը (Ինդիանա), Ջեք Բերգմանը (Միչիգան), Ռիք Քրոֆորդը (Արկանզաս), Դեն Քրենշոն (Տեխաս), Մայք Գալագերը (Վիսկոնսին), Ֆրենչ Հիլը (Արկանզաս), Ուիլ Հըրդը (Տեխաս), Ռիչարդ Հադսոնը (Հյուսիսային Կարոլինա), Մայք Ջոնսոնը (Լուիզիանա), Ադամ Կինզինգերը (Իլինոյս), Փոլ Միտչելը (Միչիգան), Ջոն Ռետկլիֆը (Տեխաս), Գայ Ռեշենթհալերը (Փենսիլվանիա), Մարթա Ռոբին (Ալաբամա), Մայք Ռոջերսը (Ալաբամա), Դենվեր Ռիգլմենը (Վիրջինիա), Էլիս Ստեֆանիկը (Նյու Յորք), Մայք Տուրները (Օհայո), Մարք Ուոլքերը (Հյուսիսային Կարոլինա), Մայքլ Ուալցը (Ֆլորիդա), Բրեդ Ուենսթրուփը (Օհայո), Ջո Ուիլսոնը (Հարավային Կարոլինա) և Սթիվ Ուոմաքը (Արկանզաս):

«Նախագահ Էրդողանը և իր վարչակարգը պետք է լուրջ հետևանքների

բախվեն՝ անողոքաբար հարձակվելով հյուսիսային Սիրիայի մեր քուրդ դաշնակիցների վրա, որոնք հազարավոր զոհեր են տվել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և օգնել են մեզ պաշտպանել հայրենիքը»,- ասում է հանձնաժողովի նախագահ Չենին:

«Միջազգային հանրությունը չպետք է ուղղակի կանգնի և հետևի, մինչ Թուրքիան ևս մեկ անգամ սարսափելի վայրագությունների է ենթարկում Սիրիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնություններին: Մեր ժառանգությունն է պաշտպանել նրանց, ում կյանքերին վտանգ է սպառնում և մեր պատասխանատվությունն է կանխել վայրագությունների իրականացումը: Մենք հորդորում ենք Կոնգրեսին անհապաղ գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ և արագորեն ընդունել երկկուսակցական, երկպալատական օրենսդրությունը»,- հայտարարեցին Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

Ամերիկայի հայկական համագումար