Բացել լրահոսը Փակել լրահոսը
1571129373,6432
A A
Պաշտոնական

Որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել․ Ոստիկանության պարզաբանումը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել։

Այնուհանդերձ, հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանը մի շարք գրառումներ էր արել այդ թեմայով։