Բացել լրահոսը Փակել լրահոսը
7d34ae9
A A
Հասարակություն

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են  «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանը  «Երևան֊Կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել հոկտեմբերի 14-ի  երեկոյան։

Գագիկ Խաչատրյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխվել հոկտեմբերի 10-ին՝ հետազոտման համար: Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):