Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-21
A A
Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց

Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Եվրոպայի 2021թ առաջնության ընտրական փուլի խաղում ցավալի պարտություն կրեց սեփական դաշտում:

Այսօր մեր ֆուտբոլիստները Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեցին Իտալիայի այդ տարիքային թիմին: Հյուրերը հաջող սկսեցին հանդիպումը և 20-րդ րոպեին Ջանլուկա Սկամական գլխի հարվածով բացեց հաշիվը:

Մեր ֆուտբոլիստները չնայած մեծ ուժերով պաշտպանվում էին, սակայն պատեհ առիթի դեպքում արագ և սուր հակագրոհների էին դիմում: Դրանցից մեկը խաղավերջում քիչ էր մնում ավարտվեր դարպասի գրավումով, սակայն Վահան Բիչախչյանի հուժկու հարվածից հետո իտալացիների անզոր դարպասապահին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը:

Այդպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականը 0:1 հաշվով ցավալի պարտություն կրեց և վաստակած 3 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում: Հաջորդ ընտրական խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին: Այդ օրը մերոնք սեփական դաշտում կընդունեն խմբի միանձնյա առաջատար Իռլանդիային: