Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan 10.10.
A A
Սպորտ

FIDE Chess.com Grand Swiss. Արոնյանը մեկնարկում ոչ-ոքի խաղաց, Մելքումյանը՝ հաղթեց (տեսանյութ)

Մեն կղզում մեկնարկեց շախմատի FIDE Chess.com Grand Swiss խոշոր մրցաշարը, որի հաղթողը իրավունք կստանա մասնակցելու 2020թ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:

Այսօր կայացած 1-ին տուրում Հայաստանի 8 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որը հաղթանակ տարավ ռումինացի Իրինա Բուլմագայի նկատմամբ: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Հակոբյանն իրենց հանդիպումներն ոչ-ոքի ավարտեցին, իսկ ահա մեր առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը պարտվեց: