Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է

10.10.2019 թվականին Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում: Օդանավակայանն արտակարգ վայրէջքից հետո որոշ ժամանակով փակ է: Կոլցովոյի օդանավակայանի փակման հետևանքով Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է:

Տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2949 Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվում է, ինքնաթիռը կժամանի Երևան տեղական ժամանակով 10.10.19 թվականի ժամը 21:24-ին: SVR 2950 Երևան- Եկատերինբուրգ չվերթը կիրականացվի տեղական ժամանակով 10.10.19 թվականի ժամը 22:40-ին

Նշենք, որ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 10.10.19 թվականի SVR 2950 Երևան- Եկատերինբուրգ չվերթի ուղևորները ծանուցված են չվերթի ուշացման վերաբերյալ, և ավիաընկերության կողմից ուղևորներին համաձայն IATA օրենքի կտրամադրվի ըմպելիքներ 2 ժամ անց, սնունդ 4 ժամ ուշացման դեպքում և հյուրանոց 8 ժամից ավել ուշացում գրանցվելու դեպքում:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե