A
A
Անաստասիա Գալուստյանը կմասնակցի Դենիս Տենի հուշամրցաշարին
Աջակցիր «Ա1+»-ինԳեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը կմասնակցի Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք Դենիս Տենի հուշամրցաշարին: Դա 20-ամյա գեղասահորդուհու առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում:
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Denis Ten Memorial Challenge-ի կանանց մենասահքի մրցմանը կմասնակցեն 16 մարզուհի: Կարճ ծրագիրը տեղի կունենա այսօր՝ հոկտմբերի 10-ին, իսկ ազատ ծրագիրը՝ հոկտեմբերի 11-ին:
Նշենք, որ Սոչի-2014 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը սպանվել է 2018 թվականի հուլիսին: Ալմաթիում չարագործները փորձել էին թալանել ղազախ գեղասահորդի մեքենան, որի ժամանակ դանակի հարվածներ էին հասցրել նրան: 25-ամյա գեղասահորդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նա մահացել էր՝ չգալով գիտակցության: