Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport banak xaxer
A A
Սպորտ

Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանը կներկայանա յոթ ըմբիշով

Հոկտեմբերի 21-24-ը Չինաստանի Ուհան քաղաքում կկայանա Համաշխարհային բանակային խաղերի ըմբշամարտի մրցաշարը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հանրապետությունն այդ մրցումներում կներկայացնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։

Ազատ ոճում հանդես կգան 65 կգ քաշային Վարդգես Կարապետյանը, 74 կգ քաշային Ռազմիկ Սիմոնյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։

Նշենք, որ Համաշխարհային բանակային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին։ Խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել 93 երկրների 10 հազար մարզիկ-մարզուհի, որոնք հանդես կգան 27 մարզաձևերում։