Բացել լրահոսը Փակել լրահոսը
72366617_2345580652176879_7125329874817908736_n
A A
Հասարակություն

«Զորացրված զինծառայողները արժանանում են անուշադրության» (տեսանյութ)

Զորացրված զինծառայողների միության անդամները հավաքվել էին կառավարության շենքի առջև։ 

«Իրավունքի սահման» ընկերության նախագահ, իրավապաշտպան, պահեստազորի գնդապետ Գևորգ Հովհաննիսյանն ասաց, որ զորացրված զինծառայողները համակարգային առումով արժանանում են անուշադրության, քանի որ չկա համապետական ծրագիր, որով զորացրված սպաներն անցնեն աշխատանքի։

«Կարողանան ընդգրկվել պետական համայնքային կամ սոցիալական կառավարման որևէ համակարգում։ Բացակայում է այն արժեհամակարգը, որ ի վերջո զինվորականը, որ զորացրվել է, իր արժանիքներով պիտանի լինի և ընդգրկվի, ադապտացվի այս հասարակության մեջ»,- նշեց նա։

Ակցիայի մասնակիցների թվում էր նաև պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը, որը երկար ժամանակ է՝ պայքարում է իր հասանելիք փոխհատուցումների համար․ հոկտեմբերի 2-ին Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Խաչատրյանի օգտին։ 

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզում ծեծի ենթարկված ու դրա հետևանքով ներկայումս կոմայի մեջ գտնվող պահեստազորի փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Սպան դեռևս ծանր վիճակում է՝ կոմայի մեջ։ Խոսելով Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականից՝ պահեստազորի գնդապետն ասաց, որ մարզպետը ոչ թե հրաժարական է տվել, այլ պարտադրել են հրաժարական տալ․

«Որովհետև իրականում կպարզվեր այն, ինչ տեղի է ունեցել, և այդ պարագայում նրա՝ պաշտոնին մնալը լիարժեք կհեղինակազրկեր արդեն իսկ հեղինակազրկման ճանապարհը բռնած ներկայիս իշխանություններին»։

Ըստ նրա՝ Սարգսյանը օբյեկտիվորեն կապված է եղել Վայոց Ձորի ծեծկռտուքի հանգամանքների հետ, սակայն  սուբյեկտիվ մեղավորության առումով Հովհաննիսյանը գնահատական չհնչեցրեց։

Ակցիայի մասնակիցները նաև դիմումներ են տվել կառավարությանը՝ տարբեր ծրագրերի վերաբերյալ։ 

 

Տեսանյութը՝ քիչ անց։