Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄարգԽաչ
A A
Հասարակություն

Վարչապետը պետք է ուշադրության կենտրոնում պահի զոհվածի ընտանիքը․ Մարգարիտա Խաչատրյան (տեսանյութ)

Զոհված զինծառայողների ծնողներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի առջև։ Այստեղ էր նաև «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր կառավարության շենքի դիմաց հավաքվելու պատճառը այն է, որ մի քանի անգամ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։ Խաչատրյանն ասաց, քանի որ վարչապետը արտերկրում է՝ իրենց հանդիպել է նրա օգնական Նաիրի Սարգսյանը։

«Եկանք վարչապետի մոտ, որ հստակեցնենք՝ ինչի՞ են անուշադրության մատնված մեր ընտանիքները։ Վարչապետի օգնականը իջավ, մեզ ընդունեց, ասաց՝ «Խնդրում եմ, որ ժամանակ տաք երկուշաբթի, երեքշաբթի կզանգահարենք և ձեզ կհրավիրենք վարչապետի մոտ»»,- նշեց «Զինվոր» ՀԿ նախագահը։

Վերջինս նշեց, որ 5642 զոհվածի ընտանիքի տեղեկանք է տրվել, սակայն ոչ մի բանից չեն օգտվում։

«Տեղեկանքը տրվում է ծնողներին զեղչերից օգտվելու կապակցությամբ, սակայն որտեղ դիմում են՝ թե՛ առողջապահական, թե՛ բուժսպասարկման, թե՛ իրենց ստատուսի համար, ոչ մի տեղ արձագանք չկա։ Դրա համար ևս մեկ անգամ փորձում ենք հիշեցնել, որ տվել ենք ամենաթանկը, և վարչապետը պետք է ուշադրության կենտրոնում պետք է պահի զոհվածի ընտանիքը»,- եզրափակեց նա։