Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կոնտեյները՝ ներսում 3 ավտոմեքենա, պոկվել և մոտ 25 մ գլորվել է ձորը

Հոկտեմբերի 10-ին, ժամը 00:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով ավտոմեքենան թեքվել է՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ Պիտե Մ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել, ինչի հետևանքով կցորդչին ամրացված 12 մ երկարությամբ կոնտեյները (ներսում 3 ավտոմեքենա) պոկվել և մոտ 25 մ գլորվել է ձորը:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված և սահմանազատել տարածքը:

Կոնտեյները դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: