Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Գառնի»-ում Քարդաշյանին թանգարանի մուտքի մոտ սպասում էին վաղ առավոտից

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանից հայտնում են, որ  Քիմ Քարդաշյսնն այսօր կեսօրին քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ այցելել էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան։

Տեղացի եւ օտարերկրացի այցելուները Քարդաշյանին թանգարանի մուտքի մոտ սպասում էին վաղ առավոտից, թեեւ լուսանկարվել այդպես էլ չկարողացան։

Հուշարձանի տարածքում ամերիկահայ աստղը շրջեց իր ընտանիքի անդամների հետ` առանց լրագրողների։

Հիշեցնենք, որ նախորդ այցին Քիմը եղել էր Գառնիում ամուսնու եւ աղջկա հետ: