Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess men
A A
Սպորտ

Հայաստանի 8 շախմատիստներ կմասնակցեն Մեն կղզու մրցաշարին

Բրիտանական Մեն կղզում այսօր տեղի կունենա FIDE Chess.com Grand Swiss շախմատի խոշոր մրցաշարի բացման արարողությունը։

Այս տարի հայտ են ներկայացրել 42 երկրների 154 շախմատիստ, որոնցից 134-ը գրոսմայստեր են։ Հայաստանից հանդես կգան ութ շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Մովսիսյանը և Էլինա Դանիելյանը:

Այս տարի FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի հաղթողը գլխավոր մրցանակից և դրամական խոշոր պարգևից (70 հազար դոլար) բացի կստանա նաև աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների գալիք մրցաշարին մասնակցելու իրավունք: