Բացել լրահոսը Փակել լրահոսը
1570619142_hrach-dproc
A A
Մարզեր

Դպրոցի անձնակազմն ու աշակերտները 3 րոպեում դուրս են վազել դպրոցից (տեսանյութ)

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:39-ի սահմանում, ՀՀ ոստիկանության Գյումրու Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ական է տեղադրված:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներն ու ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դպրոցի աշխատակազմն ու աշակերտները տարհանվել են:

Մասնագետների կողմից տարածքի զննումից հետո պարզ է դարձել որ զանգը կեղծ էր, տարածքում ական չկա:

Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում