Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba veteran
A A
Սպորտ

Լևոն Գեղամյանը՝ ըմբշամարտի վետերանների աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկած ըմբշամարտի վետերանների 2019թ աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը հաջող է հանդես եկել Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Գեղամյանը:

Տարիքային B խմբում (41-45 տարեկաններ) հայտավորված մեր մարզիկը 88 կգ քաշային կարգի մրցաշարում հաղթելով իր բոլոր երեք մրցակիցներին, հռչակվել է չեմպիոն: Եզրափակիչում նա 5:1 հաշվով առավելության է հասել վրացի Շմագի Գոկաձեի նկատմամբ:

Այսօր պայքարի կելնեն C խմբի (46-50 տարկաններ) մասնակցիները: Հայաստանից հանդես կգան երկու ըմբիշ՝ 62 կգ քաշային Արտակ Վարդանյանը և 70 կգ քաշային Արամայիս Պողոսյանը: 

Նշենք, որ ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունն անցկացվում է հինգ տարիքային խմբերում՝ A (35-40 տարեկաններ), B (41-45), C (46-50), D (51-55), E (55-60):