Կոնստանտին Օրբելյանը դատարանում հաղթեց Նազենի Ղարիբյանին. Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանի վճիռը թղթային տարբերակով ստացել ենք, մեր հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել է, անվավեր է ճանաչվել տիկին Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանը, որով պարոն Օրբելյանն ազատվել էր աշխատանքից: Պարոն Օրբելյանը վերականգնվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց դատարանում Կոնստանտին Օրբելյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը:
Քանի որ մաեստրոն պահանջում էր նաեւ վճարել ֆինանսական փոխհատուցում` հարկադիր պարապուրդի համար, այդ մասին էլ հարցրինք Տիգրան Մարտիրոսյանից: «Դա եւս բավարարվել է: Դա Աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջ է, ավելի շատ ածանցյալ պահանջ է` աշխատանքի վերականգնման հետ կապված: Սկսած ապրիլի 1-ից պետք է հաշվարկվի իր պարապուրդի գումարը մինչեւ նրա փաստացի վերականգնման օրը, եւ վճարվի պարոն Օրբելյանին:
Ավելին՝ այստեղ