Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess junior
A A
Սպորտ

Շախմատի պատանիների ԱԱ. Հայաստանի պատվիրակները 6 հաղթանակ տարան մեկ օրում

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 7-րդ տուրը հաջող դասավորվեց Հայաստանի պատվիրակների համար. ութ մասնակիցներից 6-ը հաղթանակ տարավ, իսկ երկուսն ոչ-ոքի խաղացին: 

 

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը վաստակել են 5-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ և 12-րդ տեղը:

 

16 տարեկանների առաջնությունում հաջող է խաղում Մամիկոն Ղարիբյանը, որը հաղթեց կոլումբիացի Խոսե Կարդոսոյին և վաստակեց 5 միավոր: Նա զբաղեցնում է 9-րդ տեղը:

 

Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Արսեն Դավթյանն ու Ալեքս Սահակյանը հերթական հաղթանակից հետո վաստակեցին 4-ական միավոր և բավականին բարելավեցին իրենց մրցաշարային գործերը (34-րդ և 36-րդ տեղեր):

 

14 տարեկան աղջիկների մրցաշարում Աստղիկ Հակոբյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց այս տուրում, վաստակեց 5,5 միավոր և այժմ ընդամենը կես միավորով է հետ մնում երեք առաջատարներից:

 

16 տարեկան աղջիկների առաջնությունում Սրբուհի Սարգսյանը 3 միավորով առայժմ 48-րդն է, իսկ ավագ տարիքի աղջիկների մրցաշարին մասնակցող Աննա Խաչատրյանն ունի 4,5 միավոր և գտնվում է 18-րդ հորիզոնականում:

 

Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը, հոկտեմբերի 9-ին, տեղի կունենան 8-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստներին բաժին են հասել այսպիսի մրցակիցներ.

Կոյ Ֆամ (Նիդերլանդներ) - Արսեն Դավթյան

Ալեքս Սահակյան – Կոլին Կոլբոու (Գերմանիա)

Մամիկոն Ղարիբյան – Գոշ Արոնյակ (Հնդկաստան)

Գեորգե Ստոլերիու (Ռումինիա) - Շանթ Սարգսյան 

Վիկտոր Գազիկ (Սլովակիա) - Արթուր Դավթյան

Աստղիկ Հակոբյան – Էլին Ռոբերս (Նիդերլանդներ)

Էմի Լեյ (ԱՄՆ) - Սրբուհի Սարգսյան

Տուրմունխ Մունխզուլ (Մոնղոլիա) - Աննա Խաչատրյան