Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն այսօր տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանին բժշկական կենտրոն տեղափոխելը պայմանավորված լինի նրան վիրահատելու հետ, Նոնա Նավիկյանը պարզաբանեց․

«Տեղափոխվել է հետազոտման, ընթացակարգին ծանոթ չեմ»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ավելի վաղ հարցազրույցներից մեկում նշել էր, որ Քոչարյանը հնարավոր է, վիրահատվի։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում արդեն 3-րդ անգամ է տեղափոխվում «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։