Բացել լրահոսը Փակել լրահոսը
qaxaqapetaran
A A
Հասարակություն

Երեւանի ավագանու նիստը՝ ուղիղ (տեսանյութ)

Մեկնարկեց Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։ Մինչ նիստի  օրակարգին անդրադառնալը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ  «Իմ քայլը» կուսակցությունների  դաշինքի Երևան քաղաքի ընդհանուր ցուցակով ընտրված ավագանու անդամ Արթուր Մանուկյանը դիմում է ներկայացրել՝ ավագանու պաշտոնից հրաժարվելու մասին։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված և լիազորությունները անժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Լուսինե Մխոյանին։

Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանը ավելի վաղ վերցրել է ԱԺ պատգամավորի մանդատը։