Բացել լրահոսը Փակել լրահոսը
12268959_634329923375595_898237185_o
A A
Մշակույթ

Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով․ ռեժիսորի դիմումը ռեկտորին

Ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Հրանտ Մովսիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել․

«28.300դրամ....
ԵԹԿՊԻ-ն այսքան է գնահատում իր դասախոսներին...»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում ու հրապարակել դիմումի լուսանկարը։

Իսկ դիմումի տեքստում գրված է․

«Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով։

Կարծում եմ, որ ԵԹԿՊԻ-ը պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստի գործիչ և, ամենակարևորը, մինչ օրս գործող ռեժիսորի կողմից մատաղ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28.300 դրամ»։

Нет описания фото.