Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport boks
A A
Սպորտ

Հայաստանը կմասնակցի բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի 3 ներկայացուցիչ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Անահիտ Հարոյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը

Վաղը՝ հոկտեմբերի 3-ին, մրցումային առաջին օրն է: