A
A
Միջադեպ՝ Chanel-ի ցուցադրության ժամանակ․ երկրպագուհին քայլել է մոդելների հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓարիզում ընթացող Նորաձեւության շաբաթվա ընթացքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Նախօրեին ընթացել է Chanel նորաձեւության տան ցուցադրությունը, երբ հանկարծակի պոդիում է դուրս եկել մի երկրպագուհի՝ Chanel-ի զգեստով եւ սկսել է քայլել մոդելների հետ։
Անվտանգության աշխատակիցները ցանկացել են հեռացնել նրան պոդիումից, սակայն առավել արագ կողմնորոշվել է ամերիկացի հայտնի մոդել Ջիջի Հադիդը, ով կնոջը հեռացրել է պոդիումից։
Ավելի ուշ պարզվել է, որ նա YouTube-բլոգեր Մարի Բենոլյելն էր։