Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Տոտենհեմի» ջախջախումը Լոնդոնում, «Ռեալի» սայթաքումը Մադրիդում

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի մեկնարկը մի քանի խոշոր անակնկալներ մատուցեց:

Նախ անցած մրցաշարի եզրափակիչի մասնակից Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական դաշտում 2:7 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Մյունխենի «Բավարիայից»: Հաղթողների կազմում 4 գոլ խփեց Սերժ Գնաբրին: «Տոտենհեմը» երկրորդ անգամ եվրոգավաթներում 7 գնդակ բաց թողեց: 24 տարի առաջ լոնդոնցիները Ինտերտոտոյի գավաթի խաղում 0:8 հաշվով պարտվել էին գերմանական «Քյոլնին»:

Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում հրաշքով փրկվեց բելգիական «Բրյուգեի» հետ խաղում: Հյուրերն արդեն առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին և ծանր դրության մեջ դրեցին մադրիդցիներին: Տանտերերի բախտը բերեց երկրորդ կեսում, քանի որ բելգիացիներն ամբողջ թիմով ետ նահանջեցին և թույլ տվեցին հավասարեցնել հաշիվը՝ 2:2, բացի այդ մրցավարները պատասխան առաջին գոլը խփելիս չնկատեցին Սերխիո Ռամոսի խաղից դուրս վիճակը:

Անակնկալ մատուցեց նաև Դոնեցկի «Շախտյորը», որը Միլանում կամային հաղթանակ տարավ «Ատալանտայի» նկատմամբ՝ շնորհիվ դարպասապահ Պյատովի ետ մղած 11մ հարվածի և 90+5-րդ րոպեին խփած գոլի՝ 2:1:

Մնացած հանդիպումներում հաղթեցին ֆավորիտները.

«Գալաթասարայ» - «ՊՍԺ»՝ 0:1

«Լոկոմոտիվ» (Մոսկվա) - «Աթլետիկո»՝ 0:2

«Մանչեսթեր Սիթի» - «Դինամո» (Զագրեբ)՝ 2:0

«Ցրվենա Զվեզդա» - «Օլիմպիակոս»՝ 3:1

Հանդիպման պատվիրակը եղել է Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Նալբանդյանը:

«Յուվենթուս» - «Բայեր»՝ 3:0