Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport fide
A A
Սպորտ

ՖԻԴԵ․ Լևոն Արոնյանը մեկ ամսում չի առաջադիմել

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման աղյուսակը հոկտեմբերի 1-ի դրությամբ։

Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 2758 վարկանիշային միավորով մնացել է 14-րդ տեղում։ Աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ 2876 միավոր։ Նրան հաջորդում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2812) ու չինացի Դին Լիժենը (2811):

100 լավագույն շախմատիստների շարքում տեղ են գտել Հայաստանի ևս 2 ներկայացուցիչ․ Գաբրիել Սարգսյանը 46-րդ հորիզոնականում է (2690 միավոր), իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդում (2654):

Կանանց դասակարգման աղյուսակում Լիլիթ Մկրտչյանը 2402 միավորով 65-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը 2385-ով՝ 79-րդը։