Ակցիա՝ ի աջակցություն հայ-ռուսական հարաբերությունների․ լուսանկարներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ակցիա էր ընթանում՝ ի աջակցություն Երևանում տեղի ունեցող Եվրասիական տնտեսական միության նիստին։
Ակցիան կազմակերպել էին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հանուն սոցիալական արդարություն կուսակցությունը։
«Հայաստանի տեղը տնտեսական առումով Եվրասիական տնտեսական միությունն է, ռազմական առումով` ՀԱՊԿ-ը»,-իր ելույթում նշեց Հայաստանում Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը:
Ակցիային ներկա էին նաև Հայ-ռուսական համալսարանի ուսանողներից։ Նրանք նշեցին, որ մասնակցում են՝ հանուն երկու երկրների բարեկամության: Հայաստանում ռուսական բուհերի ասոցիացիայի նախագահ Տիգրան Մալխասյանի խոսքով՝ երիտասարդության մասնակցությունը ակցիային սիմվոլիկ է.
«Սա նրա համար է,որ այլ թևեր ներկայացող երիտասարդները տեսնեն, որ ամեն ինչ իրենց շուրջը չի պտտվում»,- նշեց նա:
Ըստ Տիգրան Մալխասյանի՝ երիտասարդության մեծամասնությունը կողմ է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: