Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» կամային  հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում կայացան 9-րդ տուրից մնացած երկու խաղերը:

Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն սեփական դաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ հյուրընկալեց փոխչեմպիոն «Փյունիկին»: Տանտերերը չնայած խաղասկզբում արագ գոլ բաց թողեցին (6-րդ րոպեին աչքի ընյավ Արազ Օզբիլիսը), սակայն հետագայում Մաիլսոն Լիման, Անդրեյ Կոբյալկոն ու Պետրոս Ավետիսյանը երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը և կամային հաղթանակ բերեցին իրենց թիմին՝ 3:1:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 16 միավոր և հավասարվեց «Ալաշկերտին», որը, սակայն մեկ խաղ շատ է անցկացրել, քան չեմպիոնը: «Շիրակը» վաստակած 18 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Լոռի ՖԱ»-ն 18-ով գտնվում է 5-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Արարատը», որն իր ակտիվում ունի 19 միավոր: