Օրացույց. 30-ը սեպտեմբերի. Ինչու էր Հրայր Թովմասյանը պատրաստվում դիմել դատարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1998-ի այս օրերին Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան։ Ռոբերտ Քոչարյանը վերջինն է, ում հետ նա հանդիպում է Բրյուսել վերադառնալուց առաջ։ Նա համոզված է, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կխորանան, եւ ինքը դեռ կվերադառնա Երեւան։ Արտգործնախարար Օսկանյանն այդքան վստահ չէ:
Հայ թեթեւատլետները ԱՄՆ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից 1998-ի օգոստոսին վերադարձել են երեք ոսկե մեդալով ։Առաջիկայում Աստծո հաջողությամբ նրանք պետք է մասնակցեն ասիական գավաթի խաղերին, եթե իհարկե, փող գտնեն:
2000 թվականի սեպտեմբերի 30-ին Աշոտ Մանուչարյանը կոչ է անում ստեղծել Դիմադրության շարժում ընդդեմ արեւմտյան արժեքների ։ Արեւմուտքին, ըստ պարոն Մանուչարյանի, դուր չի գալիս մեր ինքնությունը:
2000 թվականի այս օրերին պատգամավորության թեկնածուներ Հրայր Թովմասյանը Միհրան Մովսիսյանը դատական ճանապարհով փորձում են հասկանալ՝ թիվ 28 ընտրատարածքում ո՞վ պետք է դառնա պատգամավոր։ Թովմասյանի թեկնածության գրանցումն Արարատի դատարանը չեղյալ է ճանաչել, վերաքննիչն էլ անվավեր է համարել այդ դատարանի որոշումը։ Միհրան Մովսիսյանի կողմնակիցներն ասում են, որ վերաքննիչի վրա ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանը, որտեղ աշխատում է Թովմասյանը:
2000 թվականի սեպտեմբերի 30-ին Մոսկվայից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը վերադառնում է հոգնած ։Հենց օդանավակայանում նա ստիպված է մեկնաբանել իր եւ Ռոբերտ Քոչարյանի կապը Ազգային Ժողովում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ:
Արդեն մեկ ամիս է, ինչ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում երաշտ է։ 2000-ի մայիսից այստեղ ջրագիծ է աշխատել, մեկ ամիս հետո սկսել են ջրի վարձ պահանջել։ Գյուղացին դեռ ոչ մի ապրանք չէր սպառել վճարելու համար։ Ջուրն անջատեցին մարզպետ Ալբեր Հերոյանի թույլտվությամբ։ Գյուղացիները զգուշացնում են՝ ջուրը չմիացնելու դեպքում Լենինի արձանի կողքին կանգնելու է Ստալինի արձանը:
2001-ի սեպտեմբերի 30-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գնացել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղ Արշակունի թագավորների դամբարանին այցելության , իսկ գյուղացիները նրանից խնդրում են զբաղվել ոռոգման ջրով:
2001-ի այս օրը Ամերիկայի դեսպան Մայքլ Լեմոնի՝ ոսկե բահով արված մեկ շարժումով ազդարարվում է դեսպանատան նոր շենքի շինարարության սկիզբը։ Կաթողիկոսն այդ նույն բահով հողի վրա խաչ է անում եւ աղոթում, որ դեսպանատան շենքը հեռու մնա թշնամիներից։ 20 հեկտար տարածքն ամերիկացիներին հատկացվել է 99 տարով տարեկան 2 միլիոն վարձավճարով։
2009-ի այս օրը Սերժ Սարգսյանը հանդիպում է Հանրային խորհրդի անդամներին, որոնց հետ զրուցում է իր հասցեին հնչող տարբեր մեղադրանքներից: