Բացել լրահոսը Փակել լրահոսը
71585214_2127117034249866_5346156332628049920_n
A A
Հասարակություն

Հայ ականազերծողները Սիրիայում 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք․

«Սիրիայում հայկական մարդասիրական խումբը հանդիպել է Սիրիայում ՄԱԿ-ի ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Հայ մասնագետները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները: Ականազերծողները 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել, որից 90 հազար քառակուսի մետրը պատկանում է 2 մաքրված ականադաշտի: Հավաստագրերն ու քարտեզները պաշտոնապես հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին: Այժմ ականազերծողներն աշխատանքներ են իրականացնում 3-րդ ականադաշտում:

Բացի դրանից հայ բժիշկները բժշկական ծառայություններ են մատուցում 5 հիվանդանոցներում: Հայ մասնագետները ծրագրում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ և առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնել Հալեպի բնակչության համար»: