A
A
Հրազդանում ավտոտնակ է այրվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 29-ին, ժամը 12:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:37-ին, մարվել՝ 13:40-ին:
Ավտոտնակում (մոտ 18 քմ) այրվել են մոտ 50 հակ կուտակած անասնակեր և ներքին երեսպատումը՝ ամբողջությամբ: