Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՀ ներկայացուցիչ
A A
Հասարակություն

«Եվրահանձնաժողովը մտահոգ է կարմրուկի վերջին դեպքերով» (տեսանյութ)

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Էմմանուել Ռուրը ելույթով հանդես եկավ Եվրամիություն-Հայաստան համագործակցության շրջանակներում գումարված «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գրության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի նիստին։

«Եվրահանձնաժողովը մեծապես մտահոգ է կարմրուկի վերջին դեպքերի մասին»,- ասաց նա։

ԵՀ հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանն 96 տոկոսով կանխարգելել է այս հիվանդությունը։ Կարմրուկի խնդիրը, ըստ Ռուրի, լուրջ մարդատահրավեր է նաև ԵՄ երկրների, նաև ամբողջ աշխարհի համար։

Նոյեմբերին, ԵՀ ներկայացուցչի խոսքով, կկազմակերպվի տարածաշրջանային մեծ մանրէաբանական թեմայով աշխատաժողով։

«Հայաստանից 6 փորձագետի կառաջարկվի միանալ աշխատաժողովին, և այն կկազմակերպվի Հորդանանում՝ հարևանության բոլոր երկրների մասնակցությամբ։ Սա շատ  մեծ միջոցառում է, և այն ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ մեր գործընկերների հետ քննարկելու հակամանրէային դիմադրության խնդիրները։ Երեքը կվերաբերեն մարդու առողջությանը, երեքը՝ անասնաբուժական ոլորտին»,- ընդգծեց նա։

Անդրադառանալով ծխախոտի խնդրին՝ Էմմանուել Ռուրը ասաց, որ ԵՄ-ն մեծապես հանձնառու է ծխախոտի օգտագործման կանխարգելման հարցում  ու խրախուսում է իր բոլոր գործընկերներին՝ կանխարգելման կամ կրճատման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և ստանձնելու համապատասխան ներքին ընթացակարգեր։