Բացել լրահոսը Փակել լրահոսը
արսեն-թորոսյան
A A
Հասարակություն

Վիճակը ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյանն այցելել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քիչ առաջ այցելեցի մոտ մեկ շաբաթ առաջ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանին: Նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի ու առողջության համար: Առողջություն եմ նրան մաղթում, իսկ նրա հարազատներին տոկունություն»:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում փոխգնդապետը տեղափոխվել  է հիվանդանոց։